Եղանակը Հայաստանում․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
www.mes.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝      40.10C (1984 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝         10.80C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝     26.30C

12:59 Հուլիս 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news