Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 8-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.60C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 16.00C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.50C

14:42 Օգոստոս 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news