Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

www.mes.am

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 23-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1992 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.70C

Հոկտեմբեր 23, 2018 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր