Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

mes.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     8.60C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.10C

13:30 Օգոստոս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news