Գործունեություն

Գործունեություն

«ԷկոԼուր»-ը մասնակցում է S.O.S տեղեկատվական քարոզարշավների որպես տեղեկատվական համակարգող եւ էկոլոգիապես կարեւոր տեղեկատվության ռեսուրս: S.O.S էկոլոգիական ահազանգերի հիման վրա տարածում է տեղեկատվություն   բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ լրատվամիջոցներին եւ կառավարությանը եւ առաջատար դիրք է գրավում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման առումով:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն տեղեկատվական ռեսուրս է եւ հասարակության համար տեղեկատվություն է ապահովում www.ecolur.org կայքի, EcoLur Network-ի,  Facebook-ի, Twitter-ի եւ Youtube-ի միջոցով:

www.ecolur.org կայք այցելում են Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Սլովենիայից, Չեխիայի Հանրապետությունից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ֆիլիպիններից եւ Թուրքիայից:

«ԷկոԼուր»-ը նկարահանել եւ նկարահանում է ֆիլմեր Հայաստանի «էկոլոգիական թեժ կետերի» բնապահպանական եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ:

«ԷկոԼուր»-ի առաքելությունն է՝

  • էկոլոգիական թեժ կետերի հասարակական մոնիտորինգ անցկացնել եւ արդյունքները լայն հասարակայնությանը ներկայացնել
  • աջակցել եւ զարգացնել էկոլոգիական ժուռնալիստիկան
  • բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հասարակության լայն շերտերի տեղեկացվածությունը
  • ապահովել բազմակողմանի էկոլոգիական տեղեկատվություն
  • ինտերակտիվ ռեժիմով՝ «կենտրոն-թեժ կետեր», աջակցել էկոլոգիական թեմաներով գրող լրագրողների ցանցին
  • ներկայացնել բնապահպանության ոլորտին վերաբերող փորձագիտական գնահատականներ
  • անցկացնել առողջ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված մեդիա-կամպանիաներ
  • երիտասարդությանը ներգրավել առողջ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործընթացների մեջ
  • ապահովել յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ ստանալու էկոլոգիայի վերաբերյալ  տեղեկատվություն:

ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, կարևորելով էկոլոգիական խնդիրների մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը և հետևելով Օրհուսի կոնվենցիայի էկոլոգիական տեղեկատվության մատչելիության սկզբունքին, պաշտպանլով հանրային շահը և մարդու՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, պաշտպանելով բնությունը, հիմնվելով կայուն զարգացման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքների վրա, պաշտպանելով մարդկանց կանաչ իրավունքները, ընդունում է հետևյալ սկզբունքները:

1․ Էկոլոգիական խնդիրներ լուսաբանող լրագրողը պարտավոր է պաշտպանել բնությունը, քանի որ բնությունը ձայն չունի ինքնապաշտպանության համար։

2․ Լրագրողը պարտավոր է մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը,  չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։

3․ Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:

4․ Փաստերի և տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,

5․ Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի
բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։

6․ Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ և գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի և հիմնավորվի բուն հրապարակման մեջ։

7․ Հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ և արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները։

8․ Չչարաշահել լրագրողների և լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցող անձանց դյուրահավատությունը։

9․ Հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար զանազան պարգևատրումներից, նվերներից, ծախսերի փոխհատուցումներից, անվճար հանգստից, այլ արտոնություններից, որոնք կախյալ են դարձնում լրագրողի գործունեությունը, վնասում են նրա բարի համբավին, հանգեցնում են խմբագրության հանդեպ վստահության կորստի։

10․ Սոցիալական ցանցերում չտարածել հայտարարություն կամ կատարել գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ հիմքով խտրականության դրսևորում: Սա վերաբերում է նաև տեղադրվող լուսանկարին և տեսանյութին։

11․ Եթե լրագրողը լուսաբանում է որևէ ոլորտ, ապա չպետք է անդամակցի հանրային որևէ նախաձեռնության կամ խմբի, որը պաշտպանում է այդ ոլորտում եղած հատուկ շահերը: Խմբերին անդամակցումը կարող է հետապնդել միայն անցուդարձին տեղյակ լինելու նպատակ։

12․ Սոցիալական ցանցում գործածել անձը նույնականցնող տվյալներ։
13․ Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները։

14․ Եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է խմբագրությանը, ապա ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել կամ փակել նման մեկնաբանությունները:

15․ Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: Միայն
հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը։

16․ Երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը և պատասխանատվություն է կրում իր վճռի համար։

17․ Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: 

18․ Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով։

19․ Պահպանել անմեղության կանխավարկածը. հանցագործության մեջ
կասկածվողների անունները մինչև դատաքննությունը հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով
անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի և հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջև:

20․ Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական
պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։

21․ Որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և
անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։

22․ Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։

23․ Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների  ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, և պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։

24․ Ընդունել սեփական սխալները և պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

Այս էթիկայի կանոններն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն
 ընդունել է ՀԿ-ի ընդհանուր ժողովում 2013թ․ հունիսի 29-ին։

 Գործընկերներ

«ԷկոԼուր»-ը «Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» ցանցի (WECF, Women of Europe for Common Future) անդամ է եւ մասնակցում է WECF-ի հանդիպումներին, քննարկումներին` լուսաբանելով բնապահպանական խնդիրները:

«ԷկոԼուր»-ը CEE BankWatch Network-ի եւ NGO Forum on ADB-ի   գործընկեր կազմակերպություն է, մոնիտորինգ է անցկացնում  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, գերմանական KfW զարգացման բանկի ֆինանսավորած ծրագրերը:  

ԷկոԼուրը Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ է, CENN տեղեկատվական ցանցի անդամ է, իրականացնում է էկոլոգիայի վերաբերյալ տեղեկատվության տարածում:

ԷկոԼուրը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամ է (ԱՃԹՆ ԲՇԽ):

ԷկոԼուրը Թրանսփարենսի ինթերնենլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հիմնական գործունեությունը

- Էկոլոգիական թեժ կետերում տեղի բնակչության իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանություն
- Հանրային վերահսկողություն շրջակա միջավայրի ու առողջության վրա դրանց ազդեցություն գործող պետական ծրագրերի նկատմամբ
- Փորձագիտական գնահատականների տրամադրում «սև» էներգետիկայի և «կանաչ» էներգետիկայի զարգացման վերաբերյալ
- Կլիմայի փոփոխության հիմնախնդիրների և Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների մասին հասարակության իրազեկվածության բարձրացում վավերացրած կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում
- Տեղեկատվական քարոզարշավների անցկացում՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը և համայնքների զարգացմանը
- Երիտասարդության ներգրավում գործընթացներում:
- Որոշումների կայացման գործընթացներում հասարակայնության ուղղակի մասնակցությանն աջակցություն

ԷկոԼուրի ռեսուրսները

  1. «ԷկոԼուր» էկո-քաղաքական մամուլի ակումբը  բազմաֆունկցիոնալ հարթակ է, որն օգտագործվում է քաղաքացիական քարոզարշավների, մամուլի ասուլիսների, կլոր սեղանների, շնորհանդեսների,  դասընթացների եւ քննարկումների անցկացման, տեսանյութերի ներկայացման համար:
  2. www.ecolur.org տեղեկատվական կայքը հրապարակում է ամենօրյա եւ վերլուծական նյութեր հայերեն, անգլերեն, եւ ռուսերեն լեզուներով: Կայքի հիմնական բաժիններն են` «SOS», «Երկխոսություն պաշտոնյաների հետ», «Ընտրություններ…էկոլոգիա», ««ԷկոԼուր» մամուլի ակումբ», «Էկոլոգիական ռիսկերի վերլուծություն», «Ամուլսար», «Փոքր ՀԷԿ-եր, վերականգնվող էներգետիկա», «Լեռնահանքային արդյունաբերություն», «Թեղուտ», «Օդ», «Կլիմայի փոփոխություն», «Ջուր», «Միջուկային էներգետիկա», «Սեւան», «Կենսաբազմազանություն», «Թափոններ», «Անտառ», «Քաղաքներ», «Ֆիլմ», «Պաշտոնական աղբյուրներ», «Անկախ փորձագիտական գնահատական», «Միջազգային օրենսդրություն», «Ազգային օրենսդրություն»:
  3. ԷկոԼուրի բլոգերների ցանցը ներառում է 41 էկոլոգիական թեժ շրջան:
  4. ԷկոԼուրի տեսադարան Youtube սոցիալական ցանցում (https://www.youtube.com/user/TheEcolur/videos)
  5. «ԷկոԼուր»-ի սոցիալական խմբերըFacebook (https://www.facebook.com/groups/144572525613533/?fref=ts, https://www.facebook.com/pages/Ecolurorg/181097155276008?fref=ts) եւ Twitter (https://twitter.com/EcoLur) սոցիալական ցանցերում օգտագործվում են քաղաքացիական քարոզարշավների համար:
  6. Փորձագետների եւ գիտնականների կոնտակտների բազա
  7. Համագործակցություն  բոլոր «կանաչ» կազմակերպությունների, շարժումների, կուսակցությունների, ակտիվիստների հետ ազգային եւ միջազգային մակարդակով:

S.O.S տեղեկատվական քարոզարշավներ

«ԷկոԼուր»-ը, որպես տեղեկատվական ռեսուրս եւ էկոլոգիական կարևոր տեղեկատվության համակարգող, մասնակցում է հասարակական S.O.S տեղեկատվական քարոզարշավների:

ԷկոԼուրն իրականացնում է տեղեկատվական քարոզարշավեր ի աջակցություն մարդկանց սոցիալ-էկոլոգիական իրավունքների, ովքեր հայտնվել են էկոլոգիական անբարենպաստ միջավայրում. «SOS Թեղուտ», «SOS Ախթալա», «SOS Մղարթ», «SOS Քաջարան», «SOS Կապան», «SOS Ագարակ», «SOS Արարատ», «SOS Սոտք», «SOS Արգիճի», «SOS Եղեգիս»:

«ԷկոԼուր»-ը նախաձեռնել է նաև հետևյալ տեղեկատվական քարոզարշավները՝

2016թ., «Դու ես քո իրավունքների տերը»

2014թ., S.O.S. Սևան տեղեկատվական քարոզարշավ` ուղղված Սեւանա լճից 5 տարի ժամկետով օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի շատ ջուր բաց թողնելու կառավարության ծրագրի դեմ:

2014թ., SOS Վերին Շենգավիթ տեղեկատվական քարոզարշավ` ի պաշտպանություն Երեւանի Վերին Շենգավիթ համայնքի բնակիչների, ովքեր «Երեւան Ջուր» ընկերության  գործողությունների արդյունքում ամռան տապին մոտ մեկ ամիս մնացել էին առանց ջուր:

2011 մինչ օրս, SOS Ամուլսար տեղեկատվական քարոզարշավ` ուղղված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ, որը մեծ ռիսկեր է պարունակում Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սեւանա լճի, հանքային ջրերի համար:

2011, SOS Քաջարանց տեղեկատվական քարոզարշավ` ուղղված ՀՀ կառավարության որոշման դեմ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին էր տրվում Քաջարանց գյուղից հողատարածքներ հանքարդյունաբերության ընդլայնման համար, ինչին դեմ էին դուրս եկել գյուղի բնակիչները: Ծանր տեխնիկան դուրս բերվեց գյուղից:

2011թ., մինչ օրս, S.O.S Անտառներ տեղեկատվական քարոզարշավ` ուղղված  Հայաստանի անտառային ռեսուրսների ոչնչացման դեմ:

2011թ., S.O.S Կապան տեղեկատվական քարոզարշավ` ի պաշտպանություն առողջության եւ շրջակա միջավայրի, ուղղված Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման հետեւանքով Կապանի` ծանր եւ տոքսիկ մետաղներով աղտոտման դեմ:  

2009, S.O.S. ուրան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված լայն հասարակայնության իրավունքի պաշտպանությանը` մասնակցելու Հայաստանում սկսված ուրանի ծրագրի գործընթացներին:

2009, S.O.S. Ջրվեժ տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված «Ջրվեժ» անտառապարկից անօրինական կերպով հողատարածքի օտարման դեմ: Քարոզարշավը հաղթել է:

2009-2010 S.O.S. Մարիամ տեղեկատվական քարոզարշավ՝ ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվության՝ ի դեմս երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ում քննչական մարմինները մեղադրում էին քրեական հանցագործության մեջ՝ ընդգծված հասարակական դիրքորոշման համար: Քարոզարշավը հաղթել է:

2008-2009, S.O.S. Սևան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, ընդդեմ «GeoProMining» ընկերության՝ Սևանի ավազանում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման նախագծի, ընդդեմ լճի ափերին ապօրինի շինությունների:

2006թ. մինչ օրս, S.O.S. Թեղուտ տեղեկատվական քարոզարշավ` ուղղված «Vallex Group» ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:

2005թ. մինչ օրս, S.O.S. Երևան տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Երևանի կանաչ գոտիներում ապօրինի շինությունների կառուցման դեմ:

2005թ., S.O.S. Շիկահող տեղեկատվական քարոզարշավ՝ ուղղված Շիկահող արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ: Քարոզարշավը հաղթել է:

Վավերագրական ֆիլմերի արտադրություն

2021թ., «Ապրելու իրավունք» ֆիլմը պատմում է Լոռու մարզի Թումանյանի շրջանի հանքարդյունաբերական թափոններով քիմիական աղտոտվածության մասին, որն ազդում է կանանց և երեխաների առողջության վրա և չեխական «Առնիկա», Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների ջանքերի մասին՝ ուղղված խնդիրների լուծմանը:

2021թ., «Հայաստանի բաց վերքերը, չգործող հանքեր» ֆիլմում ներկայացված են խնդիրներ՝ կապված պետության և ազդակիր համայնքների առաջ պարտավորությունների կատարման հետ:  

2019, «Ո՞ւմ է ծառայում մեր ընդերքի հարստությունը»: Ֆիլմը լսելի է դարձնում այն մարդկանց ձայնը, ովքեր հետաքրքրված են, որ բիզնեսը դառնա հաշվետու, իսկ կառավարությունը ձեռնարկի միջոցառումներ՝ ուղղված 6 խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների ազդակիր համայնքներում սոցիալ-էկոլոգիական վիճակի բարելավմանը: Մարդիկ խոսում են կուտակված խնդիրների մասին, որոնք շտապ լուծում են պահանջում: Դոնոր՝ ԱՄՆ ՄԶԳ

2016, «Քո իրավունքների տերը Դու ես»: Ֆիլմում արտացոլված է Հայաստանի տարբեր մարզերի էկոլոգիական թեժ կետերում մարդկանց պայքարը հանուն իրենց իրավունքների:

2014թ., «Բիբլիական աղետ» ֆիլմ: Այն ներկայացնում է Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի ջրի խնդիրը, ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները եւ ինչու են գյուղացիները մնացել առանց ջրի: Դոնոր` Counterpart International/USAID:

2013թ. «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» փաստավավերագրական ֆիլմ: Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես նախագծերը, որոնք մարդկանց եւ բնության համար մեծ ռիսկեր են պարունակում, Բնապահպանության նախարարության կողմից դրական եզրակացություն են ստանում: Ինչպես է խախտվում բնապահպանական օրենսդրությունը, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում այդ խախտումների համար: Ինչպես չինովնիկների անտարբերության պատճառով փոքր գյուղերի բնակիչները բաժանվում են եւ իրար դեմ դուրս գալիս: Եւ իրականում ինչ տեսք ունի Սեւանա լճի փրկության ծրագիրը, եթե լիճը ոչնչացնող նախագծերի համար «կանաչ լույս» են վառում: Դոնոր` Counterpart International/USAID:

2012թ. «Ով կգոյատեւի Սևանում» փաստավավերագրական ֆիլմ, 24 րոպե: Ֆիլմում բարձրաձայնվում են հարցեր, որոնք անհանգստացնում են մեզ` բոլորիս, բայց ամենից առաջ` Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին: Սեւանի շուրջը 40 համայնք կա: Մարդիկ չեն մասնակցում Սեւանի վերաբերյալ պետական ծրագրերին, որոնց ընդհանուր գումարը պետական բյուջեին արժենում է  տարեկան ավելի քան 370 000 000  դրամ: Եւ մարդիկ հեռանում են` ելք չտեսնելով: Դոնոր` Counterpart International/USAID:

2011թ.«Բացառիկ գերակա շահ» փաստագրական նոր հոլովակ, 12 րոպե, Հոլովակի գլխավոր թեման այն է, թե ինչպես Քաջարան գյուղի բնակիչները հանդես եկան հայկական հանքարդյունաբերության հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  դեմ: Նժարի մի կողմում փոքր գյուղի բնակչության կամքն է, ումից խլել են իր հողը, մյուս նժարին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, կառավարության չինովնեիկներ ու փող, շատ փող: Դոնոր` Counterpart International/USAID:

2011թ. «Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք» 18 րոպե, ֆիլմում արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչները իրենց կարծիքն են արտահայտում կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացների եւ հայաստանի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: Դոնոր` Գյոթեի ինստիտուտ:

2010թ. «Ուրանաֆոբիա», 22 րոպե, ֆիլմը Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման նկատմամբ հասարակայնության եւ պետական կառույցների` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարությունների ու «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի դիրքորոշումների բախման մասին է: Ֆիլմում ներկայացված է տեղի բնակչության, ուրանի ծրագրի ղեկավարության կարծիքը, փորձագիտական գնահատականներ: Դոնոր` Counterpart International/USAID:

2008թ., «Ոսկե ական Սեւանի համար», 15 րոպե, ֆիլմը Արարատ եւ Վարդենիս քաղաքների սոցիալ-էկոլոգիական խնդիրների մասին է` ուղղված Սոտքում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման դեմ: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future)

2008թ., «Սեւ ցուլի զոհերը», 22 րոպե, ֆիլմը հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության արդյունքում Թեղուտում, Ալավերդիում, Ախթալայում առաջացած սոցիալական եւ էկոլոգիական խնդիրների մասին է: Դոնոր`BAFA (USA):

2007թ., «Աղքատության գինը», 16 րոպե, սոցիալ-էկոլոգիական ֆիլմ  Հայաստանի աղքատ բնակչության եւ էներգետիկայի խնդիրների մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):

2007թ., «Քո ցավը իմ հոգսն է», 19 րոպե, Վրաստանի հետ համատեղ արտադրության այս ֆիլմը փախստականների եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների մասին է: Դոնոր` Փախստականների գծով Դանիայի խորհուրդ:

2007թ. «Էկոսանիտարիա», 15 րոպե, սոցիալական ֆիլմ ջրային ռեսուրսների պահպանման եւ սանիատարիայի մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):

Ծրագրեր

2022-2024թթ. «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագիր, դոնորներ՝ ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիր

2022-2023թթ., «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիր, դոնոր` CEE Bankwatch Network 

2022 - 2023, «Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Հայաստանում քիմիական անվտանգության շահերի պաշտպանության գործում» ծրագիրն իրականացվում է «Առնիկա»-ի (Չեխիայի Հանրապետություն) և   «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (Հայաստան) ՀԿ-ների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:

2022թ., ««Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի մշտադիտարկում» ծրագիր, դոնոր` «Համայնքային ռեսուրսների փոխանակում» շահույթ չհետապնդող խորհրդատվական ընկերություն

2021-2022, «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: Դոնոր՝ ԱՄՆ ՄԶԳ:

2021-2024, «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների, 2-րդ փուլ», դոնոր՝ Brot für die Welt  Protestant Development Service, sub grant - Green Alternative (Վրաստան):

2021, «Թումանյանի տարածաշրջանի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրն իրականացվել է քիմիական անվտանգության հարցերով զբաղվող «Առնիկա» (Չեխիա) հասարակական կազմակերպության և Ալավերդու «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, դոնոր՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

2021 – Հասարակության ներգրավումը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) իրականացման քննարկումներին «Հայաստանի երրորդ երկամյա թարմացված զեկույց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում» ծրագրի շրջանակներում, UNDP-GEF նախագիծ/ NDC գործընկերության խթանում, UNDP-GoG նախագիծ: 

2020-2021, «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

2020-2021, «COVID 19՝ նոր մարտահրավերներ էկոլոգիապես խոցելի համայնքների համար», դոնոր` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

2019-2020, «Հանրային դատեր՝ անցումային արդարադատության նոր ձևաչափ», դոնոր՝ Բաց հասարակության հիմնադրամներ:

2020թ., «Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացում» ծրագիրն իրականացվել է քիմիական անվտանգության հարցերով զբաղվող «Առնիկա» (Չեխիա) հասարակական կազմակերպության և Ալավերդու «Համայնքային համախմբման  և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, դոնոր՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

2019 -«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիր, դոնոր՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում

2019- «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագիր, դոնոր՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն

2018-2019, «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում որոշումների կայացման գործընթացում», դոնոր` Չեխիայի արտաքին գործերի նախարարություն

2018, «Բարձրացնել կառավարության և բիզնեսի պատասխանատվությունը Շնող համայնքի բնակիչների նկատմամբ», դոնոր`Չեխիայի արտաքին գործերի նախարարություն

2016-2018, «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարույուն երկխոսության միջոցով», դոնոր ՄԱԶԾ ԳԷՀ

2016-2021թթ., «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների», դոնոր՝ Brot für die Welt  Protestant Development Service, sub grant - Green Alternative (Վրաստան)

2016, ENPI FLEG II ծրագիր, Հայաստանի և Վրաստանի լրագրողների համար թրեյնինգ և մեդիա տուր, Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, IUCN-ի, WWF-ի աջակցությամբ

 2014 – 2016թթ. «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով», դոնոր ՄԱԶԾ ԳԷՀ

2014 - «Հասարակական քարոզարշավ ի պաշտպանություն Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի», դոնոր` Counterpart Armenia/USAID

2013-2014 - «Կանգնեցնենք երկրի ոչնչացումը, ապահովենք ապագան», դոնոր` Բաց հարասակության հիմնադրամ-Հայաստան

2013-2015«Կամուրջների կառուցում՝ կապեր եվրոպացի հարեւանների համար հանրային միջոցներով հանրային շահ ապահովելու համար», դոնոր՝  EU Commission, DG for Development and Cooperation –EuropeAid

2013-2014 - ««ԷկոԼուր» էկո-քաղաքական մամուլի ակումբ», դոնոր - Counterpart Armenia/USAID

2013- «Հայաստան` էկոլոգիական ռիսկերի գնահատում», դոնոր` Eurasia Partnership Foundation

2013- «ԵՄ-ի ֆինանսական միջոցները V4-ում եւ դասեր հարեւանների համար», դոնոր՝ Visegrad Fund

2013 - «Բնապահպանական փորձաքննության հասարակական մշտադիտարկում», դոնոր-Counterpart Armenia/USAID

2012-2013, «On-Line. Հայաստանի էկոլոգիական թեժ շրջանները» ծրագիր, դոնոր` Open Society Foundation–Armenia

2012թ., «Պետական ծրագիրը Սեւանի համայնքների  աչքերով» ծրագիր, դոնոր` Counterpart International Representation in Armenia

2011-2012թթ., «Քո ձայնը լսելի դարձրու», դոնոր` Եվրասիա համագործակցության հիմնադրամ

2011-2012թթ., «Ամուլսարի ոսկին», դոնոր` Global GreenGrants Fund, ԱՄՆ

2011թ., «Պաշտպանիր քո  բնակավայրի` անտառի նկատմամբ ունեցած իրավունքը», դոնոր`  Counterpart International/USAID

2010-2011թթ., «Ստացիր տեղեկատվություն եւ դարձիր էկոլոգիապես կարեւոր որոշումների ընդունման գործընթացի մասնակիցը», դոնոր` Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ

2010-2011թթ., «Կլիմայի փոփոխություն՝ սեփական կարծիք» նախագիծ, դոնոր՝ Գյոթեի ինստիտուտ, Գերմանիա

2010թ., «Եվրոպական հարեւանության քաղաքականություն արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» ENPI FLEG տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, դոնոր՝  IUCN

2010թ., «Հայաստանի էկոլոգիական «թեժ կետերում» էկոլոգիական ռիսկերի նվազեցում՝ Օրհուս կենտրոնների հիմքի վրա ուժեղացնելով շահագրգիռ բոլոր կողմերի հնարավորությունները», դոնոր՝ CASE-OSCE ծրագիր

2009-2010թթ., «Ուրանային ծրագրի հասարակական մոնիտորինգ` ռադիոակտիվ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով», դոնոր` Counterpart International/USAID

2009-2010թթ., «Մենք պաշտպանում ենք լեռնահանքային արդյունաբերության թեժ կետերում  էկոլոգիական տեղեկատվութուն ստանալու և առողջ շրջակա միջավայր ունենալու մեր իրավունքները», դոնոր` Նորվեգիայի թագավորական դեսպանատուն

2009-2010թթ., «Տեղեկատվական նոր քաղաքականություն էկոլոգիայում, հասարակական սեկտորի տեղեկատվական ռեսուրսների բարձրացում», դոնոր՝ Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ 

2009թ. «Սյունիքում «Deno Gold Mining Company» ընկերության գործունեության էկոլոգասոցիալական դիմագիծը», դոնոր` Global Greengrants Fund

2008-2009թթ., «Էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում «EcoLurNetWork» ցանցի միջոցով», դոնոր՝ CEPF/WWF

2008թ., «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան, սեփական միջոցներ 

2008թ., «Միջուկային էներգետիկա, Լեգենդներ եւ իրականություն» գիտաժողով, դոնոր` Հ. Բեոլլի հիմնադրամ 

2008թ., «Սյունիքի մարզ թեժ կետի մեդիա մոնիտորինգ», դոնոր՝ Լրագրության միջազգային կենտրոն (ԱՄՆ) 

2007-2008թթ., «Հայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի», դոնոր՝ BAFA հիմնադրամ (ԱՄՆ) 
2006-2007թթ., «Էկո-լրագրողների խթանում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում էկոլոգիական խնդիրների մոնիտորինգի նպատակով», դոնոր՝ CEPF/WWF 

2006-2007թթ., «Հայաստանում անապատացման թեժ կետերը» UNCG-UNDP-OSCE-EcoLur կազմակերպությունների միացյալ ծրագիր 

2006թ., «Օրհուսի կոնվենցիայի հիմքի վրա Հայաստանի մարզերում հասարակայնության ուժեղացում», դոնոր՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ 

2005թ., «Շիկահողի արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ ուղղված կամպանիա», դոնոր՝ CEPF/WWF