ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 432 ՀԱԶԱՐ ԴՈԼԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ՝ ԵՐԿՐԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԱրմԻնֆո»

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության (FAO) ծրագիրը Հայաստանին 432 հազար դոլլար կտրամադրի՝ երկրի անտառները վերականգնելու համար:  Համապատասխան պայմանագիրը՝ 2009-2010 թթ համար, կնքվել է սույն թվականի մարտի 4-ին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի եւ  FAO-ի Արեւելյան Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային համակարգող Ֆերնանդա Գուերիերի միջեւ:

Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀ գյուղատնտսության նախարարությունից, միջոցները տրամադրվելու են «Անտառների վերականգնում եւ անտառատնկում» ծրագրի իրականացման համար:

Մարտ 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր