5000 ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՄԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

5000 ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՄԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«Հետք»

Հունիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանների կողմից ոչ թե ծննդյան առթիվ շնորհավորանքներ ստացավ, այլ դիմում-պահանջագիր` Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով: Մոտ 5000 քաղաքացիներ ստորագրել են այս նամակի տակ, ստորագրությունների բնօրինակներն ուղարկվել են Սերժ Սարգսյանին, իսկ կրկնօրինակները` վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք առանձնակի ակնկալիքներ չունեն, բայց. «Կարծում եմ` 5000-ը պատկառելի թիվ է, բացի այդ` այս նամակի տակ ստորագրել են նաեւ առաջին տիկիններ Բելլա Քոչարյանն եւ Ռիտա Սարգսյանը»:

Հրայրը կարծում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պահանջով հայցադիմումն ու նամակը կարող են դրական արդյունքներ տալ: Նշենք, որ հայցադիմումն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարությանը եւ վաղը, հավանաբար, կուղարկվի Վարչական դատարան:

Հուլիս 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր