

Ռուբեն Գրդձելյան, «Գոլոս Արմենիի»
• Սոճու անտառ թե՞ աղբանոց
• Տվել են Ողջաբերդին, այլ ոչ Ջրվեժին: Ինչու՞
• Բնապահպանության նախարարությունը լսում է եւ լռում, ինչպես միշտ
Այստեղ զարմանալիորեն համադրվում են բնական եւ արհեստական լանդշաֆտները, իսկ ֆաունայի միայն Կարմիր գրքի ներկայացուցիչները այստեղ հաշվվում են մոտ երկու տասնյակ տեսակ՝ գիհիի հազվագյուտ տեսակներ, փշատերեւ ծառատեսակներ, ծաղիկներ եւ թփեր:
«Ջրվեժ» անտառապարկը հիմնադրվել է 1977թ.՝ նպատակ ունենալով Երեւանը պաշտպանել հյուսիսային կիսանապատային տարածքների քամիներից, որոնք մայրաքաղաքը ծածկում էին փոշու ամպերով: Այդ ժամանակ 400 հա տարածքի վրա հիմնվեց արհեստական անտառապարկ, որը, որպես պահպանվող գոտի, այժմ գտնվում է բնապահպանության նախարարության տնօրինության ներքո:
ՊԱՀՊԱՆՎԵԼՈՎ ՑՐՏԻ ԵՒ ՀԱՏՈՒՄՆԵԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ, ՉԿՈՐՑՆԵԼՈՎ ՈՉ ՄԻ ԾԱՌ ԱՅՆ ԴԺՎԱՐԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ՝ պարկն այժմ գտնվում է մասնակի ոչնչացման վտանգի տակ: 2007թ. անտառապարկի տարածքը քարտեզագրվեց: Պարզվեց, որ նրա տարածքը ոչ թե 400 հա է, այլ 423 հա: «Սխալն» արագ ուղղեցին, պարզապես քարտեզից հանեցին «ավելորդ» հեկտարները՝ պոկելով անտառապարկից մի կտոր: Այդպիսով, 20 հեկտարից ավելի տարածք՝ ծածկված սոճու ծառերով, հայտնվեցին օրենքից դուրս:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Օգոստոս 21, 2009
