ԷԿՈԼՈՒՐ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ
RSS

ՕՐԱՑՈՒՅՑ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն
Ձեր անունը:
E-mail:
 

ԴՍԵՂԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ 5 ՄԼՆ-Ի ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

2010-01-29 00:00

NEWS.am

Ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Այդինյանը, 2008 թվականի նոյեմբերին նույն մասնաճյուղի հաշվապահ Ա. Ջաղինյանի հետ նախնական համաձայնության գալով, կազմել, ստորագրել եւ «Հայանտառ» ՊՈԱԿ են ներկայացրել 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անտառվերականգնման եւ անտառշահագործման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց վերաբերյալ 5 մլն 257 հազար դրամ ընդհանուր գումարի վճարային կեղծ տեղեկագիր: Այնուհետեւ նույն տեղեկագրում նշված անձանց փոխարեն կեղծ ստորագրություններ կատարելով` հիշյալ գումարի մի մասը վճարել են նշված աշխատանքներում ներգրավված անձանց, իսկ մյուս մասը` անտառտնտեսության հիմնական աշխատակիցներին:

Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում 2010թ. հունվարի 22-ին հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 –րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն: