Հետք
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը սիրողական որսի օրենսդրության պահանջների նկատմամբ ստուգումներ է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերում: Որսի կանոնների խախտում կատարած 3 որսորդների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն, և վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը նաև տեղեկացնում է, որ մայրաքաղաքի վաճառքի կետերում բնապահպանական տեսուչները հայտնաբերել են Սևանա լճից ապօրինի որսված սիգ տեսակի 78 ձուկ, որն առգրավվել է և սահմանված կարգով հանձնվել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց:
Իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող տարածքում տեսչական խմբի կողմից հայտնաբերվել է որսի կատարման կանոնների խախտման 3 դեպք: Այդ գործերը գնվում են վարչական վարույթում:
Փետրվար 11, 2010
