ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲԸ-ՈՒՄ

ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ «ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲԸ-ՈՒՄ

Արմենպրես

Փետրվարի 10-ի երեկոյան դարձյալ գործադուլի են դուրս եկել Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ստորգետնյա եւ վերգետնյա հանքերի աշխատակիցները: Եթե նախկինում նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում, ապա այս անգամ բողոքի ակցիան ի պաշտպանություն նախօրեին աշխատանքից ազատված գործընկերների է: Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` աշխատանքից կրճատվել է մոտ 20 աշխատող, առաջիկայում նախատեսված է կրճատել եւս 35 հոգու: Այս մասին ԶԼՄ-ներով հայտարարել էր ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան` նշելով, որ որոշ մասնագիտությունների գծով ընկերությունն ունի ավելի աշխատուժ: Հանքագործներն աշխատանքից ազատվել են առանց նախազգուշացման, սակայն ձեռնարկությունը տեղեկացրել է, որ վճարելու է նրանց երկու ամսվա աշխատավարձը, ինչը համապատասխանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին: Փետրվարի 11-ի առավոտյան առաջին հերթափոխը ուշացումով, սակայն վերսկսել է աշխատանքը: Ձեռնարկության արհմիության նախագահ Սուրեն Թումանյանը գործադուլը որակել է անօրինական եւ տարերային:

ԷկոԼուր: Կապանի մեր աղբյուրը հայտնում է, որ փետրվարի 10-ի գիշերը` մոտ 22:00-ին ձեռնարկության մոտ ոստիկանների մեծ կուտակումներ էին նկատվում:

Փետրվար 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր