Aysor.am
Հայաստանում գիտնականները ստեղծել են աշխարհում նախատիպը չունեցող ռադիոակտիվ թափոնները մշակող մեքենա, որը նախատեսվում է արտադրության կոչել այս տարվա ընթացքում:
Զարգացման Հայկական Գործակալությունը (ԶՀԳ), որն աջակցում է ծրագրի իրականացմանը, ներկայում բանակցություններ է վարում արտերկրի երկու պոտենցիալ ներդրողների հետ:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում մասնավորեցրեց ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ծրագրի գաղափարը ռադիոակտիվ թափոնների ծավալների սեղմումն է: Մեքենայի տեսքով շարժական լաբորատորիան մոտենում և միանում է կոնկրետ ատոմային կայանին, վերցնում է ռադիոակտիվ հեղուկ թափոնները, որից հետո առանձնացում է ջուրը: Արդեն ոչ ռադիոակտիվ ջուրը հնարավոր է կիրառել ոռոգման նպատակներով, իսկ մնացած կոշտ ռադիոկատիվ զանգվածը սեղմվում է 2000 անգամ և պահպանվում նույն ատոմակայանում` հատուկ պայմաններում:
Ծրագիրն արդեն ներկայացվել է արտերկրում, որտեղ մեծ հետաքրքրության է արժանացել: Շարժական այս լաբորատորիայի արտադրության արժեքը Հայաստանում գնահատվում է 6 մլն դոլար, արտերկրում` կրկնակի թանկ: Սակայն արտադրությունը սկսելու անհարժեշտ գումարները հատկացնելու համար Հայաստանում դեռ որևէ պետական կամ մասնավոր կառույց կամ անձ պատրաստակամություն չի հայտնել: Փոխարենը` մեծ ակտիվություն է նկատվում արտերկրում: Իսկ, արտերկրի ներդրողների մասնակցության դեպքում, տրամաբանորեն, լաբորատորիայի շահագործումից ստացված հասույթի մի մասը դուրս կբերվի Հայաստանից:
Փետրվար 15, 2010
