ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆՎԻ 125 ՀԱ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔ

Panorama.am

Այս տարվա ընթացքում «Կանաչ Երևան» ծրագրով մայրաքաղաք Երևանում նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք:

Ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների, այս տարվա ընթացքում ծաղկապատ տարածքների մակերեսը կավելանա մեկ հեկտարով` հասնելով 5 հեկտարի:

Քաղաքապետարանում որոշել են ու նաև առկա է քաղաքապետի հանձնարարություն, որ ի տարբերություն նախորդ տարիների, ծառատունկը, կանաչապատումն ու ծաղկապատումը իրականացվեն միայն ոռոգելի տարածքներում:

2010թ. մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում 20 հազար գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի: Զուգահեռաբար կընդլայնվի նաև ջերմոցային տնտեսությունը. Շենգավիթ վարչական շրջանում 3 հազար քմ ջերմոցային տարածք է կառուցվում:

Փետրվար 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր