ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿՐՎԵԼ ՇՈՒՐՋ 20Տ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

«Ագրոինփուտ» ՍՊ ընկերակցությունը հանրապետություն է ներկրել 15 անուն 20 տոննայից ավելի թունաքիմիկատներ եւ պեստիցիդներ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ընկերակցության նախագահ Արմեն Դավթյանը, դրանք թարմ, էկոլոգիապես նվազ վտանգավոր պատրաստուկներ են, որոնք լայնորեն օգտագործվում են բոլոր մշակաբույսերի հիվանդությունների, հողային ախտահանումների ու մոլախոտերի վերացման համար, մեծ պահանջարկ ունեն համայնքներում:

Ըստ Ա. Դավթյանի` թունաքիմիկատները ագարակատերերին են հանձնվում ոլորտում երկարամյա փորձ, գիտելիքներ ու հմտություն ունեցող մասնավոր իրավաբանական անձանց` գործարքառուների ձեռքով, որոնք վաճառքն ապահովելուց բացի ցուցում եւ խորհուրդ են տալիս գնորդներին: Շնորհիվ դրա` արդեն կանոնակարգվել է նաեւ բույսերի պաշտպանության միջոցների շուկան:

Ա. Դավթյանի տեղեկացմամբ` մատակարարվող թունաքիմիկատների մասին պատրաստվել են բուկլետներ, որոնք ագարակատերերին կբաժանվեն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով: Բացի դրանից, թունաքիմիկատների արդյունավետությունն ապացուցելու նպատակով տարվա ընթացքում ընկերակցությունը ֆերմերների համար կկազմակերպի դաշտային օրեր, որոնց ժամանակ առանձին հողամասերում կցուցադրվեն վերոհիշյալ թունաքիմիկատների ազդեցությամբ աճեցված մշակաբույսերը:

Նշենք, որ «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության» ծրագրի շրջանակներում գործող ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոինփուտ» ՍՊ ընկերակցությունը կապող օղակ է հայ ագարակատերերի ու Շվեցարիայի «Նովարտիս», Գերմանիայի «Բայերի», «ԲԱՍՖ» եւ ԱՄՆ-ի «ՖՄՍ», «Սինգենտա», «Քեմինովա» ֆիրմաների միջեւ:

Մարտ 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր