

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքը (http://www.minenergy.am/files/level1/voroshum.doc) տեղեկատվություն է տեղադրել Հայաստանում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ուրանի ծրագրի մասին: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ստորագրությամբ ««Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ամփոփ տեղեկանքի վրա:
Փաստաթղթում նշված է, թե այդ նախագծի վերաբերյալ ինչ առարկություններ եւ առաջարկություններ են արել պետական գերատեսչությունները եւ նախարարությունները, որոնք են ընդունվել, որոնք` ոչ:
Մի շարք ՀՀ նախարարություններ` մասնավորապես, էկոնոմիկայի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունները, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայությունն այդ նախագծի վերաբերյալ դիտողություններ չունեին: ՀՀ բնապահպանության նախարարությունը հետեւյալ առաջարկությունն է արել. «Նախագծի 1-ին կետում առաջարկվում է կոնկրետ ամրագրել Հայաստանի Հանրապետության այն տարածքը, որում հիշատակված ընկերությունն իրավունք կունենա իրականացնելու ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում»: Այդ ուղղումը չի ընդունվել հետեւյալ հիմնավորմամբ. «Համաձայնեցված է ՀՀ կառավարության 06.03.2008թ. N 234-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հետ, որում ընկերության գործունեությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Մարտ 05, 2010
