

Ռուզաննա Բիշարյան, Գոլոս Արմենիի
«80-ականների վերջին, 90-ականների սկզբին սեւ անգղների քանակը սկսեց պակասել»- պատմում է Թռչունների պահպանման հայկական ՀԿ-ի նախագահ Մամիկոն Ղասաբյանը: Եթե նախկինում բնության մեջ («Դիլիջան» ազգային պարկ, Արեգունու լեռնաշղթա, Վայոց Ձոր եւ ապա Հայաստանի հարավ) հաշվվում էր անգղների մոտ 50 բնադրող զյույգ, ապա հետազոտությունները, որոնք Թռչունների պահպանման հայկական ՀԿ-ի կողմից սկսվեցին 2002թ., ցույց տվեցին, որ անգղները միայն Խոսրովի արգելոցում են որոշ չափով պահպանվել:…
Հետազոտությունները թույլ տվեցին ենթադրել, որ թռչունների քանակի վրա բացասաբար ազդող գործոններից մեկը կերային ռեսուրսների կրճատումն է:
Մարտ 16, 2010
