ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՏՄԵԼ ՍԵՎԱՆԻ ՍԻԳԻ ՊԱՇԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՏՄԵԼ ՍԵՎԱՆԻ ՍԻԳԻ ՊԱՇԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ

ԱրմԻնֆո

ՀՀ բնապահպանության նախարարությունը նորից խոստումներ է տալիս, որ կվերահսկի ձկնային որսագողությունը: Ինչպես հաղորդել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսապաշարների գծով գործակալության ղեկավար Արտաշես Զիրոյանը, նախարար Արամ Հարությունյանը հանձնարարություն է տվել որսագողության հետ պայքարի խստացման թեմայով խորհրդակցություն անցկացնել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ինչպես նաև Ոստիկանության և Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ: Ա.Զիրոյանի խոսքերով, ինչ վերաբերում է ներկա «արդյունավետ» ձկնային որսագողության հետ պայքարի արդյունքներին, տարվա սկզբից բնապահպանական տեսչությունը որսագողերից առգրավել է տարբեր տեսակի 600 ձուկ: Թիվն, իհարկե, մխիթարական չէ, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ փետրվարին շուկաներում սիգը հանգիստ վաճառվում էր արկղներով:

Որսագողության այդ աղաղակող դեպքերի ֆոնի ներքո առավել հուզիչ է Ա.Զիրոյանի այն հայտարարությունը, թե սիգի պոպուլյացիայի պահպանումը ՀՀ բնապահպանության առաջնային խնդիրներից մեկն է: Երևի, որևէ կերպ ԶԼՄ-մերին հաճոյանալու համար, Ա.Զիրոյանը հայտարարել է, որ այս տարի Սևանում գրանցվել է 150 տոննա սիգի մանրաձուկ: Այդպիսով, նրա խոսքերով այդ տեսակի պաշարը լճում կազմում է 300 տոննա, ինչը 2 անգամ մեծ է 2009 թվականի ցուցանիշներից:

Սակայն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն այդ տվյալներն անհիմն է անվանել: «Ի տարաբերություն նրանց` մենք հիմնվում ենք ոչ թե ձկնորսների հետ խոսակցությունների, այլ գիտական տվյալների վրա: Սևանում սիգի պաշարը կազմում է 170-180 տոննա»,- ընդգծել է նա: Բ.Գաբրիելյանը չի համաձայնել նաև Ա.Զիրոյանի այն հայտարարության հետ, որ 1-2 տարի ժամկետով սիգի որսի արգելքը կբերի նրա պաշարների մեծացմանը մինչև 10 հազար տոննա: «Դա անհնար է, քանի որ միայն սիգի պոպուլյացիան վերականգնելու համար որսը պետք է արգելել 4 տարով»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այս տարի սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են Սևանի սիգի պաշարների մասին ապատեղեկատվություն տարածել: Նախանձելի մշտականությամբ հնչող բոլոր այդ լավատեսական հայտարարությունները այն եզրակացության են հանգեցնում, որ վերևում ինչ-որ մեկին ձեռնտու է պաշտպանել այն առասպելը, որ չնայած սպառնալի մասշտաբներ ընդունող անպատիժ որսագողությանը, սիգի պոպուլյացիան միայն աճում է:

Միաժամանակ, մասնագետները միասնականորեն այն կարծիքն ունեն, որ սիգի պաշարը արդեն երկրորդ տարին անընդմեջ կրիտիկապես ցածր մակարդակի վրա է: Ինչ վերաբերում է լճում ընդհանուր ձկնապաշարին, ապա մեկ տարում այն կրճատվել է 120 տոննայով` 2009 թվականին կազմելով ընդամենը 240 տոննա: Ոչ պակաս կրիտիկական է նաև խեցգետնի արդյունաբերական պաշարի կրճատումը` 1000 տոննա 2009 թվականին, ինչը 350 տոննայով քիչ է 2008 թվականի ցուցանիշից: Նշենք, որ համաձայն բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի որշման, 2010 թվականին Սևանա լճում արգելված է ցանկացած տեսակի ձկների որսը: Բացառություն են կազմում խեցգետինները, ընդ որում այդ հարցում որոշված է խստորեն հետևել ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի խորհուրդին` ողջ տարում 250 տոննայից ոչ ավել:

Մարտ 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր