ԱՌԳՐԱՎՎԵԼ Է 2011 ՁՈՒԿ

Հետք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի` ս/թ հունվարի 1-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված որսագողության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Դեպքերն արձանագրվել են ոստիկանության Իջևանի, Եղեգնաձորի և Վայքի բաժիններում:

Իրավապահներն առգրավել են մետաղալարից պատրաստված երեք թակարդ, ապօրինի ձկնորսության համար նախատեսված էլեկտրական մարտկոց` ուժեղացուցիչով, ուռկաններ, ինչպես և` ձկնորսական երկու ցանց:

Մի շարք ստուգայց-շրջագայությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի 2011 ձուկ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրավապահների կողմից բացահայտվել էր որսագողության երեք դեպք:

Ապրիլ 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր