

Panorama.am
Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի այն հատվածի մեծ մասը, որը սահմանակից է Ջրվեժի գյուղական համայնքին և ամառանոցներին, պարսպապատ չէ:
Կազմակերպությունը տարածքի պահպանությունը իրականացնելիս մշտապես համագործակցում է Կոտայքի մարզի Գառնու տեղամասի ոստիկանության հետ:
Շուրջ մեկ ամիս է ինչ սկսվել է գարնանային ծառատունկը, ինչի հետ կապված պահպանությունը իրականացվում է խիստ ռեժիմով` մասնավորապես օրվա տարբեր ժամերին իրականացվում են շրջայցեր:
2010թ մարտի 30-ին, ժամը 17-00-ի սահմաններում հերթական շրջայցի ժամանակ արձանագրվել է շուրջ 50 հատ սոճու տնկիների գողության փաստ, այդ մասին անմիջապես տեղեկացվել է Գառնու տեղամասի ոստիկանությանը:
Ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքը արագ բացահայտվել է: Այս մասին հայտնեցին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ապրիլ 02, 2010
