Ծ ԱՌԵՐԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Ծ ԱՌԵՐԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Հայք

Մոտ մեկ ամիս է, ինչ Երեւանի կենտրոնից կենդանաբանական այգի տանող ճանապարհին` Մյասնիկյան պողոտայում շինաշխատանքներ են ընթանում: Անցնելով այդ ճանապարհով մշտապես մտածում էի, թե արդյոք անվնաս կմնան ծառերը: Զգացվում էր, որ շինարարներն անփույթ էին, բայց մետաղյա պատից այն կողմ այդքան էլ չէր երեւում, թե ինչ է կատարվում:

Այսօր, երբ այլեւս չկան այդ պատերն, անզեն աչքով կարելի է տեսնել ծառերի անմխիթար վիճակը, հողը փորել են եւ չեն լցրել, արդյունքում մի քանի ծառ շրջվել են, թեքվել են ու եթե շտապ միջոցներ չձեռնարկվի, նրանք կչորանան` ուրախություն պատճառելով նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ Երեւանում ծառ եւ կանաչ տարածք չմնա: Հիմա էլ մտածում եմ, որ այս նամակից հետո կգան եւ ծառերը փրկելու փոխարեն արմատախիլ կանեն եւ կգնան:

Մայիս 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր