ԱՅԳԻՆ ԿԲԱՑՎԻ ԵՐԵՔ ԱՄՍԻՑ

ԱՅԳԻՆ ԿԲԱՑՎԻ ԵՐԵՔ ԱՄՍԻՑ

Ա1+

Թումանյանի այգին այսօր շինհրապարակ է հիշեցնում: Փոսեր, հողաթմբեր, այս ու այն կողմ թափված քարեր, շինարարներ: Այստեղ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, չնայած թվում էր` այգին բարեկարգ է:

Ըստ Քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի` բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Էփիջի Լէբս» ամերիկյան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, որն այգին վարձակալել է 100 տարով:

Հայկ Ասատրյանը բացառեց, որ այգում սրճարան կառուցվի փուլ առ փուլ իրականացվող բարեկարգման աշխատանքների արդյունքում:

«Էփիջի Լէբս» -ի հայաստանյան ներկայացուցիչ Մարիլու Փափազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ այգում ներդրվում է ոռոգման ավտոմատ համակարգ, կառուցվում է ֆուտբոլի, բասկետբոլի դաշտեր, մանկական երկու խաղահրապարակ: Կգործի նաեւ շատրվան: Մարիլու Փափազյանը վստահեցնում է, որ շուրջ 15.6 հա տարածք զբաղեցնող այգում տնկվելու է 1000 ծառ: Այգին նոր տեսքով կվերաբացվի մոտ երկու երեք ամսից:

Մայիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր