

BirdLife, Հայաստան
2010 թվականի մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեկնարկեց Հայաստանի Թռչունների Պահպմանման Միության (BirdLife Հայաստանում) կողմից կազմակերպած «Կռունկ` խաղաղության թռչուն» խորագրով փառատոնը:
Փառատոնը նվիրված էր Հայաստանում վտանգված և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մոխրագույն կռունկին: Իսկ փառատոնի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր նրանով, որ Մոխրագույն կռունկը բնադրում է միայն Շիրակի մարզում, որի նոր ենթատեսակ է հայտնաբերվել 2008թ-ին: Հայտնաբերված նոր ենթատեսակը, այժմ բնադրում և հանդիպում է Հայաստանի միայն հյուսիս-արևմտյան շրջաններում` Արփի լճի տարածքին հարող շրջակայքի ճահճուտներում և խոնավ մարգագետիններում, ինչպես նաև Վրաստանի Ջավախեթի շրջանում և Թուրքիայի Կարս նահանգում:
Փառատոնում իրենց մասնակցությունը ունեցան Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի շուրջ 10 դպրոցներ` Ալվար, Արդենիս, Աղվորիկ, Բերդաշեն, Գարնառիճ, Զորակերտ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Թավշուտ և Ծաղկուտ: Այս տարածքի երեխաները հատկապես կտրված են առօրյա կյանքի առաջընթացներից և առաջնահերթ է անմիջապես նրանց իրազեկել բնության կարևորության մասին, քանզի նրանք են ամենօր և ամենժամ շփվում բնության հետ և նրանք առաջին հերթին պետք է պահպանեն բնությունն ու թռչուններին:
Փառատոնի ընթացքում դպրոցները ներկայացրեցին իրենց աշխատանքները տարբեր անվանակարգերում` ձեռքի աշխատանք, նկար, բանաստեղծություն և բեմադրություն «Կռունկ` խաղաղության թռչուն» թեմայով: Աշխատանքները գնահատվեցին ժյուրիի կողմից և լավագուն 3 դպրոցները` Արդենիս III տեղ, Ղազանչի II տեղ, Թավշուտ I տեղ §Հայաստանի թռչունների պահմանման միության¦ կողմից ստացան մրցանակներ: Մրցանակային տեղեր չգրաված դպրոցները նույնպես արժանացան խրախուսական նվերների և պատվոգրերի, իսկ հանդիսատեսի համկրանքին արժանացավ Ալվարի միջնակարգ դպրոցը:
Մասնակից դպրոցականներին ուրախացնելու և ջերմ ողջունեու համար, փառատոնում ելույթ ունեցան արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեկյանը և Գյումրիի «Արտ», «Վարդևանյան պարի թատրոն» և «Շողեր» պարային համույթները: Փառատոնը մասնակիցներին բնությանը մոտեցնելու և «Պահպանենք թռչուններին» կարգախոսը նրանց շուրթերից հնչեցնելու նպատակ ուներ, որը հաստատապես հաջողվեց:
Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնորհակալական խոսքն է հղում Մեծ Սեպասար միջնակարգ դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին, փառատոնը հյուրընկալելու և ամենկերպ նրան անցկացմանը աջակցելու համար:
Մայիս 31, 2010 at 06:15
