ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ

Բիզնես 24

2010 թվականի առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
 
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ադյունքներով ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 78909.8 հազար դոլար: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 3,6 անգամ:

Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 33,3%-ով և կազմել 221786.0 հազար դոլար:

Հունիս 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր