

ԷկոԼուր
Տավուշի մարզի նախկին Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնայորեն ոչնչացվել անտառը: Այս ահազանգը հնչեցրեց գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը: «8 ժամվա ընթացքում 11 բեռնատար անցավ, յուրաքանչյուրում մոտ 12 կուբամետր փայտ կլիներ դարսած»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Վահրամ Թաթիկյանը: Նրա խոսքերով օրեցօր անտառի մեջ նոր ճանապարհներ են բացվում, եւ բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Որոշ մեքենաներ համարներ չունեն: Վահրամ Թաթիկյանը համոզված է, որ դրանք սանիտարական հատումներ չեն: (Տե՛ս լուսանկարները):
Հուլիս 13, 2010
