

Panorama.am
Օգոստոսի 4-5-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այրվել է 1000 քմ մակերեսով խաղողի այգի և 8000 քմ մակերեսով ցորենի հնձած դաշտ:
Երևանի Նորագավթի 1-ին փողոցում այրվել է 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Տորք Անգեղի արձանի հարևանությամբ` 5000 քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղում` 2000 քմ, Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում` 10 հա, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում` 5 հա, Դիլիջանի ազգային պարկի տարածքում` 2 հա, Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում` 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտ` 2 հա, Վարդենիսի մերձակայքում` 4 հա, Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում` 3 հա, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 6 հա, Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին` 2 հա մակերեսով խոտածածկ տարածք:
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում այրվել է 2000 քմ մակերեսով ցորենի դաշտ, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում` 20 հա ցորենի հնձած դաշտ, նույն մարզի Բռնակոթ գյուղում` 10 ուռենի և 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Տեղ գյուղում այրվել է 7 էլեկտրասյուն և 30 հա ցորենի հնձած դաշտ:
Երևանի բուսաբանական այգու տարածքում այրվել են 2500 քմ մակերեսով թփուտներ ու խոտածածկ տարածք, իսկ Սեբաստիայի փողոցում գտնվող նախկին «Փարոս» ռեստորանի մոտ` 1500 քմ մակերեսով խոտ: Կոտայքի մարզում` Եղվարդի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքում այրվել է հնձած ցորենի դաշտ` 5 հա և խոտածածկ տարածք` 3000 քմ մակերեսով:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են և մարվել: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ ալիքը:
Օգոստոս 05, 2010
