Panorama.am
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսահանդակներում թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
- լոր – մինչև 30000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 1-ը (15 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
-աղավնիներ (թխակապույտ և անտառային, տատրակ) – մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից 2011 թ. հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- կտցարներ (բացառությամբ Կարմիր գրքում գրանցվածների) – մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- արտույտներ (դաշտային, տափաստանային )– մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- սարյակ (սովորական )– մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
-կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- ոսկեգույն մեղվակեր – մինչև 2000 հատ, 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչև 10000 հատ 2010 թ. սեպտեմբերի 15-ից 2011թ. փետրվարի 28-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- վայրի խոզ`- մինչև 50 հատ, 2010 թ. նոյեմբերի 1-ից 2011թ. փետրվարի 28-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- նապաստակ – մինչև 500 հատ, 2010 թ. նոյեմբերի 1-ից 2011թ. հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- քարակաքավ – մինչև 3000 հատ, 2010 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ).
- աղվես – մինչև 2000 հատ, 2010 թ. նոյեմբերի 15-ից 2011 թ. փետրվարի 28-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
- կզաքիս – մինչև 500 հատ, 2010 թ. նոյեմբերի 15-ից 2011 թ. փետրվարի 28-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),
- գայլ –2010 թ. նոյեմբերի 15-ից 2011 թ. փետրվարի 28-ը ,
- շնագայլ –2010 թ. նոյեմբերի 15-ից 2011 թ. փետրվարի 28-ը:
Օգոստոս 06, 2010
