Հետք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դրամանենգության 76 դեպք, բացահայտվել է 17-ը: Ապօրինի ծառահատման 33 դեպքից բացահայտվել է 26-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 9 դեպքերն էլ բացահայտվել են:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է դրամանենգության 183 դեպք, բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրված ապօրինի ծառահատման 69 դեպքից բացահայտվել է 51-ը, որսագողության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Օգոստոս 09, 2010
