«ԳԵԳԱՄԵՏ-ՊԼՅՈՒՍ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՕԳՈՒ՞Տ, ԹԵ ՎՆԱՍ Է ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

«ԳԵԳԱՄԵՏ-ՊԼՅՈՒՍ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՕԳՈՒ՞Տ, ԹԵ ՎՆԱՍ Է ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

News.am

Շորժայի հանքավայրի դունիտ-պեդիդոտիտների մանրացման եւ դասակարգման «Գեգամետ-պլյուս» գործարանը բազում հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները հաճախ հակասում են իրար:

«Էկոլուր» կազմակերպության տվյալներով, գործարանի շինարարությունն ու շահագործումը անդառնալի վնաս կհասցնեն Սեւանա լճին եւ հարակից բնակավայրերին: Ըստ կազմակերպության, շահագործումը կարող է քայքայել մարդկանց առողջությունն ու այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպես տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Կազմակերպությունը նաեւ պնդում է, որ գործարանի շինարարությունը ապօրինաբար է ընթանոմ, իսկ բնապահպանության նախարարության ուղարկած նամակում ասված է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը բացասական եզրակացություն է տվել գործարանի նախագծին:

NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով տվյալ տեղեկությունը՝ գործարանի եւ «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը արմատապես հակառակ տեսակետն է հայտնել: Նրա պնդմամբ, գործարանի շինարարությունն ընթանում է օրինական հիմունքներով, կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը: Մանուկյանը նշել է, որ շինարարությունը չի հակասում օրենքներին: Նա նշել է, որ հանքանյութերի մանրացումը քիմիական գործընթաց չի ենթադրում, չի խախտում օրենքներն ու բնապահպանական չափորոշիչները, անգամ նպաստում է Սեւանա լճի շրջակա միջավայրին: «Առաջին հերթին, գործարանի շահագործումը կնաստի անձրեւային հոսքին Սեւանա լիճ, բացի այդ արտադրվելու է մագնեզիումի ավազ, որն օգտագործվում է ճահիճների չորացման համար, որոնք ձեւավորվել են լճի շուրջ»,- մանրամասնել  պատգամավորը:

Խաչիկ Մանուկյանը նշել է, թե գործարանը գտնվում է Սեւանի ազգային պարկի տարածքից դուրս:

Օգոստոս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր