ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ» ԿԱՍԿԱԴ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն օգոստոսի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել «Սեւան-Հրազդան կասկադի»  Սեւան ՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցում` այստեղ  իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Նրան ուղեկցել են ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը եւ  «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանը:

Սեւանա  լճի մակարդակի  բարձրացմամբ պայմանավորված`  ձկնորսիչ կառույցում ընթանում են կառույցի պատնեշների բարձրացման աշխատանքներ, որի իրականացման համար  «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը ներգրավել է  վարկային միջոցներ:

Փոխվարչապետին  տեղեկացրին, որ աշխատանքներն ընթանում են առանց թերությունների եւ առաջիկայում կավարտվեն:

Օգոստոս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր