ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարությունը հաստատել կամ փոփոխել է Գեղարքունիքի մարզի Լճավանի, Սյունիքի մարզի Գորայքի, Արմավիրի մարզի Ոսկեհատի, Արշալույսի և Արևադաշտի, Վայոց ձորի մարզի Քարագլխի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Շիրակի մարզի Զույգաղբյուրի, Հարթաշեն, Մուսայելյանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի կատեգորիան` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, բենզալցակայանի տարածքի ընդլայնման, բժշկական ամբուլատորիայի, մանկապարտեզի, առևտրի կետի, արդյունաբերական օբյեկտի, հողմաէլեկտրակայանի կառուցման համար։
Օգոստոս 27, 2010
