ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ

Մարիամ Սուխուդյան

Հայտնի է դարձել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի Քարակոփի տարածքում` բնության հուշարձան հանդիսացող ուռենիների հարյուրամյա պուրակում, CARD կազմակերպության հովանավորությամբ սկսվել են շինանարական աշխատանքներ։ Հիշյալ վայրը անխզելիորեն կապված է Քարակոփի պատմամշակութային արժեքին, և այնտեղ որևէ շինարարություն իրականացնելը կամ տաղավարներ տեղադարելը (նույնիսկ եթե այն իրականացվում է խաչիկցիների հանգստի կազմակերպման պատրվակով) խաթարում է թե բնության կուսական և պատմականորեն ձևավորված
տեսքը, և թե այդ վայրից որպես հանգստի վայր օգտվելու ազատությունը, և պատմական ժամանակներին հաղորդակից լինելու խաչիկցիների և այցելուների եզակի երջանիկ հնարավորությունը։ Նման գործարքը համարում ենք պատմական տարածքի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություն` որը հղի է հետագայում այնտեղ ազդեցության ոլորտ ստեղծելու վտանգով։

Հաշվի առնելով այն, որ արդեն սկսվել են փորման աշխատանքները, խնդրում ենք րոպե առաջ միջամտել և դադարեցնել ծրագրի իրականացումը։

Համոզված ենք, որ այս կարծիքը կպաշտպանեն շատ խաչիկցիներ, ովքեր դեռևս անտեղյակ են ծրագրից, կամ էլ խորությամբ չեն գիտակցում դրա վտանգներն ու բուն էությունը։

Օգոստոս 31, 2010

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր