ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՀԱԶԱՆԳԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ  ԱՀԱԶԱՆԳԸ

 ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Վերջերս մամուլում հրապարակված նյութի (Հրապարակ օրաթերթ 31.08.2010թ Ապօրինի ծառահատումներ Վանաձորում) հետ կապված ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Լոռու մարզի ԲՊՏ  բաժնի տեսուչները  մեկնել են ահազանգի հետքերով:

ՀՀ ԲՊՏ  Լոռու տարածքային տեսուչները, համագործակցելով ՀՀ տարածքային ոստիկանության և  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, հայտնաբերել են հատված ծառերը   և հաշվարկել   բնությանը հասցված վնասը:  

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանի կողմից հատվել է վեց ծառ, 4-ը` բոխի  և  2-ը`հաճարենի:

Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել  է 442.500 դրամ: ՀՀ ԲՆ Լոռու մարզային տեսուչները,  ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են շրջայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է հատված ևս 5 ծառ, 3-ը` հաճար, 2-ը` բոխի: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասը, ինչը կազմել է 222.000դրամ:

Գործերը գտնվում են  Լոռու մարզային վարչության  Գուգարքի բաժնում:

Սեպտեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր