

Հրապարակ
Մեր տեղեկություններով, գլխավոր դատախազությունը Սեւանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների կապակցությամբ քրեական գործեր է հարուցել անմիջականորեն Սերժ Սարգսյանի հանձնարարությունների հիման վրա: Նախքան հանձնարարականը, նախագահն իր մոտ է հրավիրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, իր վերահսկողական ծառայության պետին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու հանձնարարել է պարզել եւ զեկուցել, թե ճի՞շտ են հրապարակումներում տեղ գտած տվյալները:
Երբ գործին ընթացք է տրվել, բնապահպանության նախարարությունում խուճապահար տրամադրություններ են սկսվել, քանի որ հիմնական «բոչկան» գլորվում է նախարարության կենսապահպանության վարչության պետ Արտաշես Զիրոյանի, Սեւան ազգային պարկի տնօրեն Սուրիկ Աղաջանյանի եւ աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի ուղղությամբ, որին, այնուամենայնիվ, ավելի թեթեւ հոդված է առաջադրվել, քան մյուսներին: Ըստ ներքին խոսակցությունների, վերջիններս արդեն սպառնացել են քավության նոխազ դառնալու դեպքում ասել, որ փաստաթղթերի տակ ստորագրել են նախարարության առաջին դեմքի հրահանգով:
Սեպտեմբեր 09, 2010
