ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ  ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակական դաշինքը ստորագրահավաք է կազմակերպում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված գրավոր դիմումի համար, որով պահանջվում է հետ կանչել Կոմիտասի անվան այգում դելֆինարիա կառուցելու որոշումը: Դաշինքի անդամներն անհանգստացած են այդպիսի նուրբ էակների ճակատագրով, ինչպիսին դելֆիններն են: «Հանրությունը չունի ոչ մի պաշտոնական տեղեկատվություն (հասարակական լսումներ, փաստաթղթեր) դելֆինների շահագործման եւ դելֆինարիի կառուցման մասին »,- նշված է դիմումում:

Նամակում նաեւ նշված է, որ « Պանթեոնը իրենից ներկայացնում է ազգային արժեք, որտեղ մարդիկ գալիս են հարգելու ազգի նվիրյալների հիշատակը: Կառուցել այստեղ Դելֆինարի, որը զվարճանքի վայր է` ուղղակի անընդունելի է մեզ համար»:

Նամակով պահանջվում են մի շարք փաստաթղթեր, որոնք թույլատրում են այդ նախագծի իրականացումը, եւ մասնավորապես, հասարակական լսումների արձանագրությունը:

Սեպտեմբեր 30, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր