

ԷկոԼուր
2010թ.-ի հոկտեմբերի 15-ին «Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն նշեց Գյուղի կանանց միջազգային օրը:
Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը նշում է որպես Գյուղի կանանց միջազգային օր` ի նշան նրանց նկատմամբ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղի կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման:
Փաստերը վկայում են այն մասին, որ աշխարհում մոտ 1,6 մլրդ գյուղաբնակ կին ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում: Աճեցվող գյուղմթերքների կեսից ավելին արտադրվում է նրանց աշխատանքի շնորհիվ:
Ողջ աշխարհում կանանց պատկանում է օգտագործվող հողերի միայն 2 տոկոսը: Նրանք օգտվում են գյուղատնտեսական վարկերի միայն 1 տոկոսից:
Աշխարհում ոչ գրագետ մարդկանց երկու երրորդը կանայք են:
1970 թ.-ից սկսած կրկնակի անգամ ավելացել է աղքատության մեջ ապրող կանանց թիվը:
«Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը և «Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը, համատեղ կազմակերպելով այս միջոցառումը, նույնպես նպատակ ունեն ընդգծելու գյուղի կանանց կարևորությունը և պարգևելու նրանց փոքրիկ տոն, ինչպես նաև ընձեռելու միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման հնարավորություն: Սա առանց վերավաճառողների, անմիջապես արտադրողից էկոլոգիապես անվտանգ մթերքներ գնելու եզակի հնարավորություն է:
Հոկտեմբեր 25, 2010
