Ամենօրյա հաճախականությամբ փոշու ՍԹԿ գերազանցումներ՝ Երևանի կենտրոնում

Ամենօրյա հաճախականությամբ փոշու ՍԹԿ գերազանցումներ՝ Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցումները չեն դադարարում։ Եթե մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում՝ մասնավորապես, Շենգավիթում, Արաբկիրում և Նոր Նորքում, փոշու արտանետումների գերազանցումները սույն թվականի նոյեմբերին գրանցվել են առանձին օրերին, ապա Երևանի Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) գերազանցումները եղել են ամեն օր՝ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանյության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների։

Փոշու արտանետումների նվազեցման համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում պարտադիր կերպով շինարարությանը համապատասխան բարձրությամբ, 180 գրամ/քմ խտությամբ ցանցով պետք է ծածկել կառույցը։ Պետք է ապահովել օդի որակը դիտարկող սարքավորումների տեղադրում՝ առցանց հարթակի հասանելիությամբ, իսկ համայնքի կողմից՝ դրանց տվյալների ստուգաչափման հնարավորություն: Որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի սեպտեմբերի 1-ից։ Սակայն այն դեռ լիարժեք չի կիրարկվում տնտեսվարողների կողմից։ Նոյեմբերի 20-ի դրությամբ  Երևանում կառուցվող 213 բազմաբնակարան բնակելի շենքերից միայն 11-ում է շինհրապարակը պատշաճ ձևավորված եղել: Սեպտեմբերից մինչ նոյեմբերի 20-ը կազմվել է 257 արձանագրություն: Երևանի քաղաքապետարանը զուգահեռաբար մշակում է օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որը կնախատեսի ավելի մեծ տուգանք կարգազանցների համար:

Դեռևս չեն տեղադրվել հատուկ սարքերը, որոնց միջոցով պետք է տեղեկատվություն ստացվի  շինհրապարակների շրջակայքում օդի աղտոտվածության վերաբերյալ։ Ինչպես աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, կառուցապատողներին ծանուցելու գործընթացն ավարտական փուլում է:  

Դեկտեմբեր 04, 2023 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր