«Ժամանակակից հանքարդյունաբերական պրակտիկան և «զրո վնասից անդին» գործիքը» միջոցառումը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի չունեցավ

«Ժամանակակից հանքարդյունաբերական պրակտիկան և «զրո վնասից անդին» գործիքը» միջոցառումը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի չունեցավ

ԷկոԼուր

«Ժամանակակից հանքարդյունաբերական պրակտիկան և «զրո վնասից անդին» գործիքը» միջոցառումը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի չունեցավ «բանախոսի անհասանելիության պատճառով»: Այս մասին նշված է ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնի համակարգողի նամակում` ուղղված շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին: ՀԱՀ-ի «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնը շարունակում է հավատարիմ մնալ բազմակողմ փոխգործակցությանը, որը ներառում է բիզնես, կառավարություն և քաղաքացիական հասարակություն: Սա փոխգործակցության այն մոդելն է, որը հանդիսանում է Կենտրոնի առաքելության անբաժանելի մաս: Մենք նաև հավատարիմ ենք բաց և քաղաքացիական երկխոսությանն ու քննարկումներին` կապված Հայաստանում և ողջ աշխարհում օգտակար հանածոների պատասխանատու արդյունաբերության հետ», - մասնավորապես նշված է համալսարանի նամակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով բացասական գնահատական էր տվել միջոցառմանը, որի հիմնական բանախոսը Աարոն Ստեյսն էր, Yamana Gold Corporation ընկերության առողջապահության, անվտանգության և կայուն զարգացման հարցերով տնօրենը`Lydian International-ի հետ համատեղ համագործակցությամբ, որը Հայաստանում պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը` ոսկին կորզելով ցիանային եղանակով:

 

Հոկտեմբեր 16, 2017 at 19:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր