«Դիլիջան» ազգային պարկում որսացել են այծյամ

«Դիլիջան» ազգային պարկում որսացել են այծյամ

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկում որսացել են այծյամ (կխտար): Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության նախարարությունը:

«2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: «Դիլիջան»ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարները՝ ՀՀ բնապահպանության նախարարության

 

Դեկտեմբեր 05, 2016 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր