Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արգելքն այդպես էլ չմտավ կառավարության առաջարկությունների փաթեթի մեջ

Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արգելքն այդպես էլ չմտավ կառավարության առաջարկությունների փաթեթի մեջ

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել կառավարության առաջարկությունների փաթեթը, որը վերաբերում է մի շարք գործող օրենքներում փոփոխություններ կատարելուն: Դրանց թվում է նաև «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաավտանգության մասին» բնապահպանական օրենքը: Ներկայացված ցուցակում այդպես էլ չհայտնվեց «Սեւանա լճի մասին» օրենքը, որի մեջ լրացումներ կատարելու առաջարկն արվել է երկու տարի առաջ: Այդ լրացումների համաձայն՝ օրենքում պետք է արգելք լինի փոքր ՀԷԿ-երի կառուցել այն գետերի վրա, որտեղ ձվադրում են իշխանն ու  այլ էնդեմիկ ձկնատեսակներ: Իրականում փորձագետները մի անգամ չէ, որ կասկած են հայտնել այդ լրացումների ընդունման նպատակահարմարության կապակցությամբ, քանի որ նրանցում գրված է, որ օրենքը չի տարածվում արդեն իսկ կառուցված փոքր ՀԷԿ-երի վրա: «Այդպես ուզում են օրինականացնել եւ երկարացնել այն  փոքր ՀԷԿ-երի ժամկետները, որոնք արդեն ազդում են Սեւանի էկոհամակարգի վրա»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց փորձագետներից մեկը: Հետաքրքիր է, թե որքան փոքր ՀԷԿ-եր պետք է կառուցեն Սեւանի ավազանում, որպեսզի լրացումներ կատարելը ոչ մի նշանակություն չունենա գետերի, ձկների եւ Սեւանի համար:

Մարտ 06, 2013 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր