

Yerkir.am
Conservation International միջազգային կազմակերպությունը կովկասյան տարածաշրջանը բնորոշել է որպես երկրագնդի` վտանգված կենսաբազմազանությամբ 34 ամենաթեժ կետերից մեկը: Սա նշանակում է, որ մեծաքանակ բույսերի եւ կենդանիների տեսակների գոյատեւման ապահովման առումով Կովկասը համաշխարհային նշանակություն ունի:
Հաշվի առնելով կենսաբազմազանության կարեւորությունը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունները համաձայնել են համագործակցել Գերմանիայի կառավարության հետ Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում (2009-2016թթ.):
Հայաստանում ծրագրի պաշտոնական գործընկերներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաեւ ազգային գիտական ինստիտուտները, գյուղական համայնքները, պետական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունները եւ մասնավոր ձեռնարկություններն ու ձեռնարկատերերը:
Դեկտեմբեր 07, 2011 at 16:16
