Երկիրը մեռնում է, իսկ մարդը նպաստում է դրան

Երկիրը մեռնում է, իսկ մարդը նպաստում է դրան

News.am

Երկրի կենսոլորըը մահանալու վեցերորդ փուլում է, որը կհանգեցնի կենդանիների հազարավոր տեսակների կորստի: Այս մասին փետրվարի 9-ին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բնության պահպանման միջազգային միություն (IUCN) նախագահ Աշոք Խոսլան:

«Մենք ականատես ենք լինում վեցերորդ զանգվածային մահացմանը, որը Երկրի վրա տեղի է ունենում նրա գոյացման վայրկյանից… Նախորդ հինգերորդը հանգեցրեց դինոզավրերի ոչնչացմանը», - Խոսլայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Մոլորակի կենսաբանական բազմազանությունը կտրուկ կրճատվում է. ամեն օր ոչնչանում են կենդանիների հարյուրավոր տեսակներ, հրդեհներից եւ հատումներից վերանում են շուրջ 50 հեկտար անտառներ եւ մոտավորապես 20 հազար հեկտար գյուղատնտեսական տարածքներ, որոնց տեղում անապատ է առաջանում:

Ըստ Խոսլայի` 60 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ հետեւանքներ են ունենում, որոնք արտացոլվում են մոլորակի բոլոր շրջաններում:

IUCN-ի նախագահը նաեւ զգուշացրել է, որ մի քանի կղզի-պետություններ կարող են ջրի տակ մնալ մոտակա հարյուրամյակի ընթացքում` Համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման արդյունքում:

Փետրվար 10, 2012 at 17:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր