

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի կազմում հասարակայնության ներկայացուցիչների ընդգրկում: Դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նամակ է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասված է. «Էկոլոգիական հասարակական դաշինքն իր մտահոգությունն է հայտնում Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հետ կապված: Այս էլ որերրորդ անգամ է, հանրությունն իր բողոքն ու մտահոգություն է հայտնում արգելոցի տնօրենի ընտրության հարցով` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ներկայացված նոր թեկնածուների ցուցակը: Էկոլոգիական հասարակական դաշինքը պահանջում է, որ արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի մեջ ընդգրկվեն գիտության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Հանրության ներկայությունը հնարավորություն կտա ավելի թափանցիկ դարձնել ընտրության պրոցեսը և զերծ մնալ հետագա անհամաձայնություններից»:
Մարտ 12, 2013 at 10:20
