ՀՀ բնությունը չկործանելու համար՝ 5 մլն եւրո

ՀՀ բնությունը չկործանելու համար՝ 5 մլն եւրո

Ա1+

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին, որն այցելել է Հայաստան, 2012թ. պահպանվող տարածքներին հիմնադրաամին աջակցելու հարցերը համաձայնեցնելու նպատակով:

2012 թվականին հիմնադրամը «Խոսրովի անտառ» ու «Շիկահող» պետական արգելոցներին, ինչպես նաեւ «Դիլիջան», «Արևիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին տրամադրելու է շուրջ 243.հազ եւրո:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Կովկասի բնության հիմնադրամի համլրման հարցը, ինչի համար պարոն Մորիսոնը հայակական սփյուռքին առաջարկել է ներդրումներ անել:

Նախարար Հարությունյանն էլ առաջարկել է կորպորատիվ համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով 2012թ փետրվար-մարտ ամիսներին Երևանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք, բիզնեսի, մասնավորապես հանքարդյունաբերության, բանկային համակարգի, տեղական և միջազգային բնապահպանական կազմակերպությունների մասնակցությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ նախատեսվում է մինչև 2020թ. Կովկասի բնության հիմնադրամի միջոցներով ՀՀ պահպանվող տարածքներին հատկացնել շուրջ 5մլն եւրոի օժանդակություն:

Դեկտեմբեր 09, 2011 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր