Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԿենսաբազմազանություն

Փղերամ Երեւանի կենդանաբանական այգում

Group of Elephants in Yerevan Zoo
15:22 Փետրվար 22, 2012

Ա1+

Երեւանի կենդանաբանական այգում մտածում են փղերի խումբ «բուծելու» մասին: Այս տեղեկությունն «Ա1+»-ին փոխանցեց այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե այգում ի՞նչ ծրագրեր կան Գրանտ փղին զուգընկեր գտնելու հետ կապված, մամուլի պատասխանատուն ասաց, որ ծրագրեր կան, «Սակայն փղին ոչ թե որձ կամ էգ է պետք, այլ խումբ»:

«Խմբի բացակայությունը միայնակ փղի մոտ ավելի մեծ ստրես է առաջացնում, քան որձի կամ էգի բացակայությունը»,-ասաց նա: Այժմ այգու ղեկավարությունն, ըստ նրա, նոր տարածքի շրջանակներում մտածում է խմբի տեղակայման արեալի մասին: «Առաջիկա 3 ամսում ամեն ինչ կհստակվի»,-ասաց Մանե Մադոյանը:

Ըստ նրա, այգու ներկա պայմանները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, թեպետ կոնկրետ տարածքի հետ կապված եվրոպական մասնագետները խնդիր չեն տեսնում:

«Այգու տեղը փոխելու կարիք չկա փղերի խմբի տեղակայման համար»,-ասաց Մանե Մադոյանը:Ի դեպ, միայն փղերի խմբին անհրաժեշտ տարածքի համար, ըստ նրա, մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է առնվազն 300 մլն դրամի ծախս, «ծախսեր, որոնք ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ այգու բյուջեով հնարավոր չէ»:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA