

News.am
Երկու ամսվա ընթացքում Կամերունի հյուսիսում գտնվող ազգային Բուբանջիդա զբոսայգում ավելի քան 400 փիղ են սպանել:
Այգու աշխատակիցները հաղորդել են, որ փղերին սպանել են Սուդանից եւ Չադից ժամանած որսագողերը: Նրանք փղերի որս են անում նրանց ժանիքների համար, որոնք հետո վերավաճառվում են Ասիայի սեւ շուկաներում:
Այգու աշխատակիցները սպանված 458 փիղ են հայտնաբերել, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել: Արգելոցի մակերեսը շուրջ 200 հա է եւ այն ամբողջությամբ զննելու համար բավական ժամանակ է պահանջվում, հաղորդում է «Միր» հեռուստառադիոընկերությունը:
Փետրվար 27, 2012 at 14:11
