Բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովել հասարակայնության ներկայացուցիչների ներկայությունը Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթին

Բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովել հասարակայնության ներկայացուցիչների ներկայությունը Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթին

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովել հասարակայնության ներկայացուցիչների ներկայությունը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթին:

Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից Դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը դիմել էր Բնապահպանության նախարարությանը` պահանջելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ընտրության հանձնաժողովի կազմում ընդգրկել հասարակայնության ներկայացուցիչներ:

Այս կապակցությամբ Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) կարգը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի կազմը սահմանված է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 2005թ. սեպտեմբերի 29-ի թիվ 291-Ն հրամանով: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը»:

Մարտ 13, 2013 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր