«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել: «Խոր Վիրապ» արգելավայրի և «Խոսրովի անտառ» արգելոցի «հատուկ ջոկատ»-ի տեսուչները արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցներն արձանագրությունների հետ ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի  արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարտ 13, 2013 at 18:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր