Գայլերի որսաշրջանն ավարտվում է, իսկ գումարի համար կրակոցները նոր-նոր են սկսում

Գայլերի որսաշրջանն ավարտվում է, իսկ գումարի համար կրակոցները նոր-նոր են սկսում

ԷկոԼուր

Սովորաբար գայլերի որսաշրջանն ավարտվում է փետրվարին, իսկ գայլերին կրակելը նոր-նոր է սկսում: Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտից «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ ներկայումս 200 գայլերից 17 սպանված գայլի մորթի բերվել է ինստիտուտ: Ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ կենդանաբանության ինստիտուտը տարածք է տրամադրում սպանված գայլերի մորթիների համար: Իսկ հաշվառումն ու վճարումն իրականացնում է Բնապահպանության նախարարության հատուկ հանձնաժողովը: Հաշվարկի գործընթացից հետո կենսաբանական նյութը կտրամադրվի ինստիտուտին գիտական հետազոտությունների համար:

Նախորդ տարիներին օգոստոսից փետրվար ընկած ժամանակահատվածում անսահմանափակ որս  էր հայտարարվում գայլերի, շնագայլերի, ագռավների եւ կաչաղակների նկատմամբ: Սակայն այս անգամ սովորական որսաշրջանի փոխարեն կառավարության որոշմամբ 200 գայլ սպանելու վերաբերյալ հայտարարությություն է արվել, ընդ որում յուրաքանչյուր սպանված  գայլի համար հատկացվում է 100 000 դրամ:

Լուսանկարը Մամիկոն Ղասաբյանի

Փետրվար 24, 2012 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր