Ահազանգ Սևան քաղաքից. հատում են քաղաքի ծառերը (Լուսանկարներ)

Ահազանգ Սևան քաղաքից. հատում են քաղաքի ծառերը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այսօր ԷկոԼուրը ահազանգ ստացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից: Քաղաքի բնակիչներն առավոտյան տեսել են, թե ինչպես են հատում Նաիրյան փողոցի հաստաբուն ծառերը և բարձում բեռնատար մեքենաները:

Սևանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցը ԷկոԼուրին հայտնեց, որ հատվել է 6 ծառ: Ըստ նրա` ծառերը հատվել են այդ տարածքի (նախկին «Զիմ» գործարանի տարածքը) սեփականատիրոջ կողմից նորը տնկելու նպատակով: Պատճառը, ըստ նրա, այն է, որ ծառերը հաստաբուն էին և քայքայում էին շենքի հիմքը:

 
 

Լուսանկարները` Սեւան քաղաքի բնակչուհի Գոհար Մնացականյանի

Մայիս 21, 2015 at 17:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր