Բուտիկների սեփականատերը Գագիկ Բեգլարյանի եղբա՞յրն է

Բուտիկների սեփականատերը Գագիկ Բեգլարյանի եղբա՞յրն է

ԷկոԼուր

Facebook սոցիալական ցանցում շրջանառվող լուրերի համաձայն` Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի ծննդատան հարեւանությամբ գտնվող պուրակում տեղադրվող  կրպակների սեփականատերը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:

Բնապահպանները պայքարում են, որպեսզի Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի ծննդատան հարեւանությամբ գտնվող պուրակում չտեղադրվեն  Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները: Շինարարությունն այգում իրականացվում է ոստիկանության հսկողության ներքո: Բնապահպաններին չի թույլատրվում մուտք գործել շինհրապարակ:

Իսկ ո՞վ այս ամենը սկսվեց: Նախ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշեց Երեւանի մի շարք կրպակների հետ մեկտեղ ապամոնտաժել նաեւ Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութները: Այս որոշումից կարճ ժամանակ անց Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց: Նրա սկսած գործը շարունակեց ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Փետրվար 20, 2012 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր